Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007

Ուսանող երիտասարդության ապրելակերպը

Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]:Ժամանակակից հասարակության պայմաններում իրեն բնորոշ նոր սոցիալ-տնտեսական և շուկայական հարաբերություններով հատուկ ուշադրության է արժանի ուսանողների առողջական վիճակը: Ուսանողական երիտասարդությունը, որը հասարակության սոցիալական կառույցում զբաղեցնում է առանձնահատուկ տեղ, պայմանավորում է երկրի աշխատանքային և պոպուլյացիոն ռեսուրսների պոտենցիալը: Ուսանողների առողջական վիճակի խնդրի արժեքականությունը  պայմանավորված է  ինչպես  ուսանողական տարիքի հատուկ կարևորությամբ հետագա ամբողջ կյանքի համար, այնպես էլ ժամանակակից սովորողների առողջական վիճակի բացասական միտումով [1, 9]:

 

Հայտնի է, որ առողջության վրա ազդում են ոչ այնքան բնակավայրի արտաքին միջավայրի գործոնները, որքան

ժառանգական և վարքագծային ռիսկի գործոնները: Հենց ապրելակերպն է մեծ մասամբ դեպքերում որոշում բնակչության ինչպես հիվանդացությունը, այնպես էլ մահացությունը: Սոցիալական տեսանկյունից ուսանողությունը դիտարկվում է որպես բնակչության յուրահատուկ խումբ, որն ունի իրեն ապրելակերպում որոշակի տարբերություններ, իրեն արժեքները, վարքագծի դրույթներն ու չափանիշները: Կախված նրանից, թե ինչպես ուսանողները կկարգավորեն  իրենց  վարքագիծն  ու  գործողությունը ԲՈՒՀ-ում

և դրանից դուրս, կպայմանավորվի նրանց օրգան-համակարգերի, և ընդհանուր առմամբ ամբողջ օրգանիզմի հետագա գործունեությունը:

 

Գրականության տվյալները վկայում են  մի  կողմից  ուսանողության շրջանում  վարքագծային  ռիսկերի  բարձր   տարածվածության,  իսկ մյուս կողմից առողջ ապրելակերպի կայուն մոտիվացիայի բացակայության մասին [8, 18, 22]:

 

«Ապրելակերպ» հասկացությունը լայն կատեգորիա է,  որը ներառում է բնորոշ այս կամ այն սոցիալ-տնտեսական

կացութաձևին վարքագծի անհատական ձևերը, ակտիվությունը, առօրյա կյանքում,աշխատանքում և մշակույթային սովորույթներում բոլոր հնարավորությունների կիրառումը:Մարդկանց ամենօրյա կենսագործունեության ձևերն  ու  եղանակները,  որոնք  ուղղված  են առողջության պահպանման և ամրապնդման համար, բնորոշվում է որպես առողջ ապրելակերպ: Առողջ ապրելակերպի ձևավորման բժշկական   ծրագրի   կոմպլեքսում   վնասակար   սովորություններից /ծխելու և ալկոհոլի չարաշահում/ հրաժարվելու, ճիշտ սնվելու,նորմալ մարմնի զանգվածի և կանոնավոր ֆիզիկական ակտիվության հետ մեկտեղ, ընդունված է ներառել   բժշկական  ակտիվությունն ու աշխատանքի, հանգստի և ուսման հիգիենայի կանոնների պահպանումը [14, 24]:

 

Ապրելակերպի ուսումնասաիրմանը նվիրված հետազոտություններում [6, 15, 25, 26] հաստատված է, որը միջինը դեռահասների   57,4% չեն վարում առողջ ապրելակերպ, թեև երիտասարդների մեծամասնությունը կենսական արժեքների շարքում առողջությունը դասում են առաջին տեղերից մեկը: Այդ տարիքային խմբին  բնորոշ է մեկ  կողմից  սեփական առողջության վերաբերյալ դրական գնահատականը, իսկ մյուս կողմից, նրանց բնորոշ է անտարբեր  վերաբերմունքը սեփական  առողջության նկատմամբ,  և ավելին վարքագծային ռիսկի գործոնների բացասական ստերեոտիպի ձևավորումը: Շատ դեպքերում այդպիսի իրավիճակը բացատրվում է երեխաների և դեռահասների հիգիենիկ կրթական համակարգերի թերություններով, որոնք ուղղված պետք է լինեն առողջ ապրելակերպի հմտությունների և  ունակությունների, առողջության պահպանման և ամրապնդման գիտակից և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը [27, 29, 34]:

 

Առողջ ապրելակերպի ձևավորման համալիր բժշկական ծրագրի մեջ ընդգրկվում է կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, առողջ (ռացիոնալ) սնվելը, մարմնի քաշի նորմալ մակարդակի պահպանումը, վնասակար սովորություններից ազատվելը, ինչպես նաև բժշկական ակտիվությունը,  աշխատանքի,  հանգստի  և  ուսուցման  հիգիենայի կանոնների պահպանումը [14]:

 

Առողջ ապրելակերպի գործոններից չափավոր և կանոնավոր ֆիզիկական վարժություններին տրվում է  կարևոր

տեղ,քանի որ դրանք նպաստում են ոչ միայն ֆիզիկական զարգացման,աշխատունակության  բարձրացմանն ու  հոգեկան  վիճակի լավացմանը, այլ նաև օգնում են պահպանել մարմնի նորմալ քաշը, ձևավորել սննման բարենպաստ սննդային վարքագիծ և ազատվել վնասակարար սովորություններից [19, 33]:

 

Դեռևս հին հունական գիտնական Հիպոկրատը քարոզում էր, որ կյանքի երկարացման և  բարձր  ֆիզիկական և հոգևոր աշխատունակության պահպանման համար անհրաժեշտ են խելամիտ մարմնամարզությունները, մաքուր օդը և զբոսանքները. Հունական գրող և պատմաբան Պլուտարխը շարժումները անվանում էր «կյանքի պահեստանոց», իսկ փիլիսոփա   Պլատոնը  հաստատում էր,  որ «մարմնամարզությունը բժշկության բուժիչ մասն է» [2]:

 

Ներկայումս հիպոդինամիայի խնդիրը արդիական է ոչ միայն մեծահասկաների շրջանում, այլ նաև դպրոցների և ԲՈՒՀ-ի սովորողների համար: Համաձայն որոշ հեղինակների [8, 11] հետազոտությունների արդյունքների ուսանողների մեծամասնությանը բնորոշ է ցածր ֆիզիկական ակտիվություն, որը կեցվածքի խանգարման, ավելորդ քաշի առաջացման, սիրտ-անոթային և շնչական համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունների իջեցման պատճառներից մեկն է: Ուսանողական երիտասարդությունը գերադասում է պասիվ հանգիստը, այլ ոչ թե ակտիվը:

 

Չնայած վնասակար սովորությունների ակնհայտ բացասական ազդեցությանը առողջության վրա, նրանց տարածվածությունը բնակչության շրջանում, հատկապես դեռահասային տարիքում, ոչ միայն չի նվազում, այլ նաև աճում է:

 

Ծխախոտամոլությունը Հայաստանի հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկն է, քանի որ ծխելու տարածվածությունը մեծահասակ բնակչության շրջանում բավականին բարձր է, կազմելով տղամարդկանց շրջանում մոտավորապես 60% [28]: Հայտնի է, որ ծխող  մեծահասակների  90%  սկսում  են  ծխել  դեռահասային տարիքում: Ընդ որում, դպրոցական տարիներին դեռահասները սկսում են ծխել ավելի շատ հետաքրքրության և հասակակիցներից հետ չմնալու  ցանկության  պատճառով,  իսկ  ուսանողական  տարիներին արդեն ձևավորվում է ծխելու սովորություն, թեև երիտիսարդների մեծամասնության մոտ դեռևս չկա նիկոտինից կայուն կախյալություն: Ուսումը ավարտելուց և աշխատանքային գործունեությունը սկսելուց հետո երիտասարդների մոտ ի հայտ են գալիս բազում տարբեր խնդիրներ (ընտանեկան, մասնագիտական, կենցաղային), ապա ծխախոտը դառնում է սթրեսը հանելու միջոց և ձևավորվում է նիկոտինային կախյալություն [18]:

 

Բազմաթիվ հետազոտությունների արդյուքները [4, 5, 10, 18] վկայում են ծխախոտամոլության բարձր տարածվածության մասին բժիշկների և բժշկական ԲՈՒՀ-ի ուսանողների շրջանում: Այսպես, օրինակ, Կեմերովի պետական բժշկական ակադեմիայի հետազոտության տվյալներով [18], ծխող ուսանող-բժիշկների տոկոսը կազմել է 27,9% (47,8% տղաներ և 19,4% աղջիկներ) և հայտնաբերվել է ծխող ուսանող-բժիշկների թվի մեծացում ուսման վերջում:

 

Ծխողների բարձր տոկոս է հայտնաբերվել նաև Սամարայի պետական բժշկական համալսարանի ուսանողների շրջանում. ներկայումս ծխում են տղաների 58,6% և աղջիկների 20,3% [5]:

 

Երիտասարդության առողջական վիճակի  վատացման  վրա բացի  վնասական սովորություններից և  ցածր

ֆիզիկական ակտիվությունից ազդում են նաև շատ գործոններ. անկանոն օրվա ռեժիմը,  սննդի  անժամանակ  ընդունումը,  քնատությունը, մաքուր օդում քիչ լինելը:

 

Ժամանակակից  սովորողների  սննդի  ռեժիմը  բնութագրվում  է անկանոնությամբ, իսկ հանգստի անցկացումը` անռացիոնալ: Միաժամանակ հաստատված է, որ ներկայումս ուսանողների շրջանում օպտիմալ սնվելու սկզբունքների պահպանման մոտիվացիայի մակարդակը բավականին ցածր է [8, 13]:

 

Ա.Դ.Դոնիկի և Լ.Պ.Սլիվինի տվյալներով [8]  ուսանող-բժիշկների 38,4% սնվում են օրական 3 անգամից քիչ, քնի տևողությունը հարցվածների 58,8% մոտ կազմել է 7 ժամից պակաս, իսկ 35,6% համակագրչի առջև անցկացնում են 4-5 ժամից ավելի:

 

Բժշկական ԲՈՒՀ-ում ուսումնական օրվա ռեժիմի կազմակերպումը  ունի  մի  քարշ  առանձնահատկություններ. ժամանակի մեծ մասը կազմում է մտավոր աշխատանքը, երկար տրանսպորտային փոխադրումներ քաղաքով կլինիկական բազաների տեղակայման պատճառով, շփում հիվանդների հետ, գիշերային հերթապահություններ, որոնք ի վերջո նպաստում են քրոնիկ հոգնածությանը, հոգեհուզական ծանրաբեռնվածությանն ու հիպոդինամիային: Քրոնիկ քնատությունը կարող է բերել ադապտացիոն  պոնենցիալի կտրուկ նվազման և  ադապտացիայի խափանմանը: Հայտնաբերվել է, որ ուսանողների մոտ նկատվում են հաճախակի քնկոտ վիճակներ, թուլություն, գրգռվածություն և հոգնածություն, հաճախակի գլխացավեր [11]:

 

Ակնհայնտ է, որ առողջության և առողջ ապրելակերպի հիմունքների ձևավորման համար մեծ  նշանակություն  ունի առողջության   մշակույթը, որը մեկնաբանվում է  որպես  մարդու կրթվածության աստիճանը և տեղեկատվական  իմացությունը առողջության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ձևավորման հարցերում: Սակայն առողջ մարդկանց շրջանում առողջության պահպանման մոտիվացիան անբավարար է և հաճախ առողջության արժեքը  գիտակցվում  է  այն  դեպքում,  երբ  այն  գտնվում  է լուրջ սպառնալիքի տակ կամ որոշակի չափով կորցրած է [7, 17]:

 

Առողջ ապրելակերպի ձևավորման մեթոդաբանական մոտեցումներից մեկը անհատի մոտիվացիոն և վարքագծային ուղղվածությունն է` հիմնվելով առողջության մշակույթի վերաբերյալ անհրաժեշտ  գիտելիքների և  հմտությունների  ձեռք բերման   և կարևորության գիտակցման  վրա: Այդ  նպատակներին  հասնելու համար մի շարք հետազոտողներ [12, 17] գտնում են նպատակահարման  վալեոլոգիայի  հիմունքների  ուսումնասիորումը ինչպես դպրոցներում, այնպես էլ ԲՈՒՀ-ում հստակ միասնական վալեոլոգիական և կանխարգելիչ կրթական համակարգի բացակայության պատճառով:   Վալեոլոգիայի հիմունքների կրթումը նախատեսվում է նաև բժշկական ԲՈՒհ-ի ուսանողների համար, հաշվի առնելով բժշկության կանխարգելիչ ուղղության զարգացման, ինչպես նաև մասնագետների սեփական առողջության պահպանման կարևորությունը, որոնք կոչված են   պահպանել այլ  մարդկանց առողջությունը: Սակայն մանկավարժական մեթոդների և եղանակների լայն կիրառումը կրթական   գործընթացում ուղղված առողջ ապրելակերպի ձևավորմանը, ներկայումս գործնականում չի իրականացվում:

 

Առողջ ապրելակերպի էլեմենտներից է նաև բժշկական ակտիվությունը, որը ներառում է բժշկական կրթվածությունը, խորհուրդներ ստանալու  համար  բժշկական  հաստատություններ դիմելիությունը, բժշկական կարգադրությունների և ցուցումների կատարումը: Վերջին հետազոտությունները վկայում են ծայրահեղ ցածր բժշկական ակտիվության մասին դեռահասների և ուսանողների շրջանում:Մինչդեռ,  բժշկական  ակտիվությունը  պայմանավորում  է առողջության բոլոր  գործոնների ավելի  քան  30% և  նրա պակասի դեպքում կախված է հիվանդացության առնվազմ 50% [14, 32]:

 

Այսպիսով, գրականության տվյալները վկայում են [8, 11, 22] այն մասին, որ ուսանողների զգալի մասի մոտ կենսակերպը ունի որոշակի թերություններ, որը դրսևորվում է սննդակարգի ռեժիմի և բնույթի խանգարմամբ, շարժողական ակտիվության ցածր մակարդակով, հանգստի կազմակերպման անռացիոնալությամբ, վնասակար սովորություններով, որոնք բերում են առողջական վիճակի վատացմանը: Այդ իսկ պատճառով արդիական է ԲՈՒՀ-ում սովորելու ժամանակակից    պայմաններում  առողջության   պահպանման և ամրապնդման գիտական հիմունքերի մշակումը:

 

Հաշվի առնելով ուսանողների առողջական վիճակի մեծ դերը մտավոր և  ֆիզիկական գործունեության համար, 2005-2006թթ. ուսումնասիրվել է  Երևանի  պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողների ապրելակերպը ուսումնառության ընթացքում:

 

Այդ նպատակով ուսանողների ապրելակերպը ուսումնասիրվել է սոցիոլոգիական մեթոդով, որպես հետազոտման գործիք օգտագործվել է մեր  կողմից  մշակված  հարցաթերթիկ`  հիմք ընդունելով ԱՀԿ  ոչ  վարակիչ  հիվանդությունների Ազգային ինտեգրացված ծրագրի հարցաշարերը [20]: Հարցաթերթիկն ընդգրկում էր հարցեր, որոնք ուղղված էին ուսումնասիրել ուսունողների ընտանեկան պայմաններն ու վիճակը, քնի և սննդային ռեժիմը, հանգստի կազմակերպումը,

հիվանդացությունը, դիմելիությունը բժշկական հաստատություններ, ինչպես նաև ուսանողների կյանքի որակի և առողջական վիճակի ինքնագնահատումը:

 

Պատահական ընտրության մեթոդով ստացված նյութի վերլուծության և մշակման փուլում հետազոտությանը մասնակցել

են ԵՊԲՀ-ի տարբեր ֆակուլտետների 1200 ուսանողներ (յուրաքանչյուր կուրսում 200 ուսանող), որոնցից 530-ը (44,2±0,02%) տղա- ուսանողներ էին, իսկ 670-ը (55,8±0,02%) - աղջիկ-ուսանողներ էին: Ուսանողների միջին տարիքը կազմում էր 16-22 տարեկան: Յուրաքանչյուր մասնակցի բացատրվել են հետազոտության նպատակները և մասնակցության կամավոր սկզբունքը:

 

Ստացված  տվյալների  վիճագրական  մշակումը  կատարվել  է «Microsoft  Excel  XP» և  Հասարակական գիտությունների վիճագրական ծրագրերով «SPSS (Statistical Package for Social Sciences) 12,0 for Windows»:

 

ԵՊԲՀ ուսանողների  ապրելակերպը  Հետազոտվող  ըտրանքի  ուսումնասիրումը ցույց տվեց, որ ուսանողների մեծ մասը (59,6±0,01%) ծառայողի ընտանիքից են, բիզնեսմենների ընտանիքից են` 27,2±0,01%  ուսանողներ, իսկ բանվորների և գյուղական ընտանիքից ուսանողների թիվը համեմատաբար քիչ էր` 5,3±0,01% և 7,9±0,01% համապատասխանաբար:Բժշկական համալսարանի  ուսանողների զգալի մասը  (92,4±0,01%) նշել են, որ ծնողները ունեն բարձրագույն կրթություն, իսկ 7,6±0,01% ունասողների ծնողները չունեն բարձրագույն կրթություն:

 

Ուսանողների կազմի վերլուծությունը ըստ բնակչության վայրի I կուրսից մինչև VI կուրսը ցույց տվեց, որ միջինը տղաների 42,5±0,02% և աղջիկների 49,3±0,02% Երևան քաղաքի բնակիչներն են, իսկ մնացածները` 57,5±0,02% տղաները և 50,7±0,02% աղջիկները եկել են տարբեր մարզերից և կարիք ունեն հանրակացարանի կամ բնակարանի: Ըստ հիմնական բնակավայրի տվայլների տարբեր մարզերից եկած ուսանողների թիվը (57,5±0,02%) գերազանցում են երևանաբնակ ուսանողների թվին (42,5±0,02%, P<0,001): Միևնույն ժամանակ երևանաբնակ ուսանողների շրջանում 6,8±0,03%–ով շատ էին աղջիկները, քան տղաները(z=2,3; P<0,05): Հարցման տվյալները ցույց տվեցին, որ  ուսանողների մեծ  մասը (62,6±0,02% տղաներ և 74,2±0,02% աղջիկներ) ապրում են  սեփական  բնակարաններում  և առանձնատներում, մինչդեռ հանրակացարանում ապրող տղաների մասը կազմել է  4,7±0,01%, իսկ աղջիկները` 1,2±0,004%:Բարեկամների  հետ  են  ապրում  7,3±0,01%  տղաներ և  5,2±0,01% աղջիկներ, մինչդեռ տղաների 25,3±0,02% և աղջիկների 19,4±0,01% տուն են վարձում: Համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ ուսումնառության  ընթացքում  նկատվում  է  սեփական բնակարաններում  և   տներում   ապրող  ուսանողների  թվի  աճ (Iկուրսում` 54,1±0,05% ուսանող, իսկ VI կուրսում` 72,4±0,05% ուսանող; z=2,3; P<0,05): Այս ամենը վկայում է այն մասին, որ ուսանողները ուսումնառության ընթացքում փոխում են իրենց բնակավայրը, որը կարող է խոչընդոտել նրանց բուժօգնության կազմակերպմանը` ըստ բնակավայրի:

 

ԵՊԲՀ  ուսանողների  մեծամասնությունը  իրենց  ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը գնահատել են որպես միջին (64,7±0,01%)  և   լավ  (31,6±0,01%),  իսկ  3,7±0,005%  ուսանողներ գնահատել  են  այն,  որպես  վատ: Հարցմանը  մասնակցած 1200 ուսանողներից միջինը 3,4±0,005% ուսանողներ ամուսնացած էին, սակայն  ուսումնառության  ընթացքում  նրանց տեսակարար  կշիռը ավելանում է` կազմելով VI կուրսում 8,0±0,02% (P<0,001):

 

Հարցումը  հնարավորթյուն  տվեց  ստանալ  նաև  ուսանողների առաջադիմության մասին տվյալներ:Ուսանողների մեծամասնությունը (61,5±0,01%) իրենց առաջադիմությունը գնահատել են որպես լավ, իսկ գերազանց և բավարար գնահատել են համապատասխանաբար` սովորողների 26,25±0,01% և 12,25±0,01%:Ուսանողների առաջադիմության  գնահատման  վերաբերյալ ստացված տվյալների վերլուծության  ընթացքում  գրանցվեցին  վիճակագրորեն  հավաստի տարբերություններ  տղաների  և  աղջիների  պատասխանների  միջև:

 

Այսպես,  հարցված  ուսանողների  շրջանում,  որոնք  գնահատել  են իրենց առաջադիմությունը որպես լավ և գերազանց գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները (65,4±0,02% և 28,5±0,02%; P≤0,05), իսկ բավարար սովորում են առավել շատ տղաները (20,0±0,02%; z=7,2; P<0,001): Համեմատական վերուծությունը ըստ կուրսերի ցույց տվեց, որ առաջադիմության ամենացածր տվյալներ արձանագրվել են ուսումնառության II տարվա ընթացքում. բավարար առաջադիմությունը    կազմել    է     17,5±0,03%, իսկ գերազանց`16,5±0,03%: Բարձր կուրսերում նկատվում է առաջադիմության մակարդակի բարձրացում, հասնելով ամենաառավելագույն արժեքի VI  կուրսում`  բավարար  առաջադիմությունը  կազմել  է  7,5±0,02% (z=2,9; P<0,05), իսկ գերազանց` 30,0±0,03% (z= 3,1; P<0,05):

 

Պարզվել է, որ դասերից հետո արտահայտված աստիճանի հոգնածություն նկատվում է 31,2±0,01% ուսանողների մոտ, և առավել շատ  II  տարվա  ուսանողների  շրջանում  (48,8±0,05%  տղաներ  և 55,3±0,05% աղջիկներ): Ընդ  որում  բարձր  կուրսերում նկատվում է դասերից հետո արտահայտված հոգնածություն ունեցող ուսանողների թիվը (VI կուրսում` 25,0±0,05% տղաներ և 24,2±0,04% աղջիկներ; P<0,005): Միևնույն ժամանակ ուսանողների 19,4±0,01%  նշել են, որ դասերից հետո չեն հոգնում:

 

Սննդակարգի ուսումնասիրումը ցույց տվեց, որ բժշկական համալսարանի ուսանողների մեծ մասը (43,0±0,01%) սնվում է

օրը երկու անգամ, սակայն երիտասարդ-տղաների գերակշռող մասը (45,3±0,02%) հասցնում են սնվել օրեկան երեք անգամ: Միևնույն ժամանակ 8,2±0,01% ուսանողներ նշել են, որ սնվում են մեկ անգամ: Ընդ որում հարկ է նշել, որ տղա-ուսանողների 74,9±0,02% և աղջիկ-ուսանողների 67,0±0,02% սնվում են անկանանոն ռեժիմով:Առաջին կուրսի   ուսանողների շրջանում  30,7±0,02% սովորություն չունեն առավոտյան  նախաճաշել  և  այդ  ցուցանիշը  գրեթե  չի  փոխվում ուսումնառության ընթացքում (միջինը 32,7±0,01%): Հարցմանը մասնակցած ուսանողներից 55,6±0,01% նշել են, որ դասամիջոցների ընթացքում  սնվում  են  երբեմն,  37,2±0,01%  սնվում  են  միշտ,  իսկ 7,2±0,01% ընդհանրապես չեն սնվում:   Սննդային սովորությունները գրեթե չեն փոխվում ԲՈՒՀ-ում սովորելու ընթացքում, որը վկայում է այն  մասին,  որ  սննդային  վարքագիծը  ձևավորվում է ավելի  վաղ տարիքային հասակում:

 

Հարցման  արդյունքների  վերլուծությունից  պարզվեց,  որ սովորող երիտասարդության մեծամասնությունը (76,8±0,01%) նախընտրում է խառը սնունդ, ընդ որում տղաները նախընտրում են մսային  սննուդ (17,9±0,02%), իսկ  աղջիկները` բուսական (11,0±0,01%): Մինչդեռ կաթ և կաթնային մթերքներ նախընտրում են 2,4±0,004% ուսանողները:

 

Ապրելակերպը ենթադրում  է  նաև  ֆիզիկական ակտիվություն, որը նպաստում է ֆիզիկական զարգացմանը, աշխատունակությանն ու ինքնազգացողության լավացմանը: Հարցմանը մասնակցած 1200 ուսանողներից 32,2±0,01% նշել են, որ ընդհանրապես չեն զբաղվում ֆիզկուլտուրայով, իսկ 22,6±0,01% երբեք չեն զբաղվել սպորտով: Հարցման արդյունքների վերլուծությունից պարզվեց, որ տղա- ուսանողների ընդամենը  28,1±0,02%, իսկ  աղջիկ-ուսանողների 20,3±0,02% ամեն օր կատարում է ֆիզիկական վարժություններ: Ընդ որում սովորելու ընթացքում նվազում է կանոնավոր ֆիզիկական վարժություններ   կատարող ուսանողների տեսակարար  կշիռը (I կուրսում` 31,6±0,05%, իսկ  VI կուրսում` 13,1±0,04%, z=2,7; P<0,05): Հարցված ուսանողների մեծ մասը նշել են, որ ֆիզիկական վարժություններ կատարում են շաբաթը մեկ անգամ   (35,7±0,02% տղաներ     և   38,9±0,02% աղջիկներ):Ակտիվ ֆիզիկական ակտիվությամբ և սպորտով չզբաղվելու  ուսանողների  նշած պատճառներից` ժամանակ չունենալը - 39,8±0,02%,  ծուլությունը -34,1±0,02%, անօգուտ է-1,3±0,01%:Ստացված տվյալները վկայում են ցածր ֆիզիկական ակտիվության մասին ուսանողների շրջանում, թեև հարցվածների մեծ մասը (88,9±0,01%) նշել են, որ մտածում են առողջ լինելու մասին:

 

Հայտնի է, որ մտավոր և ֆիզիկական աշխատունակության վերականգման համար մեծ դեր ունի քնի տևողությունը: Մեր հետազոտություն արդյունքները ցույց տվեցին, որ ուսանողների մեծամասնությունը (65,7±0,01%) քնում է 6-8 ժամ, իսկ 8 ժամից ավելի` 11,6±0,01%: Սակայն ուսանողների տեսակարար կշիռը, որոնք քնում են օրական 6 ժամից պակաս կազմել է 22,7±0,01%: Միևնույն ժամանակ 47,6±0,01% ուսանողներ պատասխանել են, որ իրենց քունը հանգիստ է, իսկ մնացած 52,4±0,01% ուսանողները նշել են այս կամ այն քնի խանգարումներ:

 

Ուսանողների ազատ ժամանակի կառուցվածքի հետազոտումը ցույց տվեց, որ 16,8±0,02% տղաներ և 14,0±0,01% աղջիկներ «չունեն ազատ ժամանակ», իսկ ուսանողների մեծ մասը ազատ ժամանակը հատկացնում են հեռուստահողուրդումներ դիտելուն (52,9±0,02% տղաներ և 53,8±0,02% աղջիկներ) և զբոսանքներին (45,3±0,02% տղաներ և 48,2±0,02% աղջիկներ): Կատարված հետազոտությունը պարզաբանեց, որ բարձր կուրսի տղաները ցածր կուրսի ուսանողների հետ համեմատած ունեն ինչպես ավել ազատ ժամանակ, այնպես էլ ավելի շատ տղաներ են հատկացնում իրենց ժամանակը հեռուստահաղորդուներ դիտելուն:

 

2005-2006թթ. հետազոտման տվյալներով, համալսարանում ծխում են 21,75±0,01% ուսանողներ, որոնցից 44,9±0,02% կազմում

են արական սեռի ներկայացուցիչները, իսկ 3,4±0,01%` իգական սեռի ներկայացուցիչները: Գրականության տվյալների համաձայն [16], տղաները սկսում են ծխել միջինը 14,5 տարեկան հասակում: Մեր ստացված նյութի հիման վրա, համալսարանի ծխողների մեծամասնությունը սկսել են ծխել 18 մինչև 20 տարեկանը, այսինքն ԲՈՒՀ-ում սովորելու ընթացքում: Ուսանողների թիվը որոնք սկսել են ծխել 15 մինչև 17 տարեկանում կազմել է 36,1±0,03%, իսկ 12 մինչև 14 տարեկան հասակում` 15,0±0,02%:

 

Ծխելու  տարածվածության վերլուծությունը ցույց  տվեց, որ  I կուրսի տղաների շրջանում ներկայումս 28,6±0,05% ծխում են, ընդ որում 15,3±0,04% ծխում են անկանոն, 4,1±0,02% ուսանողներ ծխում են մինչև 15 գլանակ օրեկան, 4,1±0,02% 15-20 գլանակ և 5,1±0,02% 20 գլանակից ավելի  (տե´ս նկար 1.): Հարցված  առաջին կուրսեցիներից  տղաների  52,0±0,05%  երբեք  չեն  ծխել,

իսկ 11,2±0,03% փորձել են ծխել և 8,2±0,03% թողել են ծխելը:

 

Բացի  այդ,  նյութի  վերլուծության  արդյունքում  պարզվեց,  որ ԲՈՒՀ-ում  ուսումնառության  ընթացքում  նկատվում  է  ծխող ուսանողների թվի աճ: Թեև կարելի էր ենթադրել, որ բժշկական համալսարանի ծխող ուսանողների թիվը, որոնք տիրապետում են հիմնարար գիտելիքներով ծխամոլության հետևանքների մասին, ուսումնառության ընթացքում պետք է որ նվազեր:

 

 

Նկար 1. Ծխելու տարածվածությունը բժշկական համալսարնի ուսանողների շրջանում ուսումնառության ընթացքում, %

 

Այսպես, համեմատական վերլուծությունը ըստ կուրսերի ցույց տվեց (տե´ս նկար 1.), որ համալսարանում սովորելու ընթացքում ծխող ուսանողների թիվը շատանում է, միևնույն ժամանակ պակասում է ընդհանրապես չծխող ուսանողների թիվը. I կուրսում չծխող ուսանողների տեսակարար կշիռը կազմել է 52,0 ±0,05%, իսկ   VI կուրսում`  22,4±0,05%  (P<0,001): Ավելին, բարձր   կուրսերում ավելանում է այն ուսանողների  թիվը, որոնք ծխում են օրեկան մինչև 15 գլանակ կամ է 15-20 գլանակ:

 

Մինչդեռ 1976թ. բժշկական ինստիտուտ ընդունված ուսանողների հարցման տվյալներով ծխող ուսանողները կազմել են 1,8±0,14%, և  ուսումնառության  տարիների  ընթացքում  ծխողների տեսակարար կշիռը մնացել է նույն մակարդակի վրա [10]:

 

Համաձայն ստացված տվյալների, ծխող ուսանողների 73,5±0,03% ցանկություն ունեն թողնել ծխելը և պարզվեց, որ սովորելու ընթացքում ծխելու սովորությունից հրաժարվել ցանկացողների թիվը բարձր կուրսերում նվազում է. 17,9±0,07%-ից I կուրսում մինչև 44,0±0,07% VI կուրսում (z=3,6; P<0,001):

 

Չի կարող լինել ոչ մի կասկած այն մասին, որ ծխելը թողնում է մարդու  օրգանիզմի  վրա  շատ  լուրջ  հետևանքներ: Հետաքրքիր էր իմանալ ապագա  բժիշկների  կարծիքը  օրգանիզմի  վրա  ծխելու ազդեցության մասին: Բժշկական համալսարանի տղա-ուսանողների 80,4±0,02% և աղջիկ-ուսանողների  86,4±0,01% գտնում են, որ ծխելը վնասակարար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, մինչդեռ տղաների 13,0±0,01% և աղջիկների 5,2±0,01% ենթադրում են, որ այն բացասական ազդեցությունից   բացի այն ունի  նաև  դրական ազդեցություն, իսկ 1,7±0,01%  տղաներ և 0,4±0,002% աղջիկներ այն կարծիքին են, որ ծխելը թողնում է օրգանիզմի վրա միայն դրական ազդեցություն: Ենթադրվում էր, որ բժշկական համալսարանի ուսանողության շրջանում բժշկագիտական գիտելիքների բավարար պաշարի պայմաններում  կստացվեին ավելի հուսադրող տվյալներ:Սակայն ստացված փաստերը վկայում են այն մասին, որ ուսումնառության ընթացքում անձնական առողջության պահպանմանն ու ամրապնդմանը վերաբերող գիտելիքները չեն ներկայացվում հետևողական և նպատակաուղղված:

 

Այն հարցին «Արդյո՞ք ընդունելի է բժշկի ծխելը» բժշկական համալսարանի 32,6±0,02% տղաներ և 18,8±0,01% աղջիկներ պատասխանել են դրական, ընդ որում տղաների թիվը գերադասում էր աղջիկների թվին (z=5,4; P<0,001):

 

Ծխելու տարածվածության իջեցմանը նպաստող գործոններին ուսանողները առաջարկում են պարգևատրել ծխելը թողնողներին (51,3±0,02% տղաներ և 46,3±0,02% աղջիկներ), արգելել ծխախոտի գովազգը (43,6±0,02%տղաներ և 45,5±0,02% աղջիկներ), տուգանել ծխելու համար (25,8±0,02% տղաներ և 37,2±0,02% աղջիկներ) և հեռացնել համալսարանից (12,6±0,01% տղաներ և   14,6±0,01% աղջիկներ):

 

Մեր հարցման արդյունքները վկայում են, որ բժշկական համալսարանի յուրաքանչյուր իներրորդ ուսանողը փորձել է թմրանյութեր: Ալկոհոլային խմիչքներ օգտագործողները կազմել են հարցված  ուսանողների կեսից ավելին (65,9±0,01%): Ընդամենը 2,3±0,01% տղաներ և  0,4±0,002%  աղջիկներ նշել են, որ ալկոհոլ օգտագործում են ամեն օր, 10,6±0,01% տղաներ և 2,9±0,01% աղջիկներ նշել են, որ օգտագործում են շաբաթը մի քանի անգամ, իսկ մնացածը` ամիսը 1-2 անգամ կամ տոնական օրերին:

 

Հայտնի է, որ երիտասարդ տարիքային խմբին բնորոշ է սեփական առողջության վերաբերյալ բարձր ինքնագնահատականը [27, 30, 31], որը հաստատվում է նաև մեր ստացված արդյունքներով:

Այսպես, հարցմանը մասնակցած ուսանողներից 55,7±0,02% տղաներ և 63,1±0,02% աղջիկներ իրենց ֆիզիկական վիճակը գնահատել են որպես  միջին,  31,9±0,02%  տղաներ  և  27,3±0,02%  աղջիկներ համարում են իրենց վիզիկական վիճակը լավ, իսկ 12,4±0,02% տղաներ և 9,5±0,01% աղջիկներ տվել են վատ գնահատական:

 

Նմանատիպ օրինաչափություն նկատվել  է  նաև «Ինչպե՞ս եք գնահատում ձեր  առողջական  վիճակը» հարցի

պատասխանները վերլուծելիս.  ուսանողների  49,8±0,01%  պատասխանել  են «լավ»,36,2±0,01%` «միջին»,  իսկ 9,6±0,01%`«գերազանց»: Բաշխումը ըստ սեռերի ցույց տվեց, որ իրենց առողջությունը գնահատել են որպես միջին ավելի շատ աղջիկները (40,9±0,02%), քան տղաները (30,4±0,01%; z=3,7; P<0,001), մինչդեռ տղաները (14,9±0,01%)  ավելի շատ են գնահատել որպես գերազանց, քան աղջիկները (5,4±0,01%; z=5,4;  P<0,001):  Հարցվածներից  4,1±0,01%  տղաներ  և  3,7±0,01% աղջիկներ ընտրել են «վատ» և «շատ վատ» պատասխանները:

 

Առողջական  վիճակը  դրական գնահատելու  հետ  մեկտեղ, ուսանողների 74,2±0,01% նշել են առողջության հետ կապված այս կամ այն խնդիրների առկայությունը: Դրանց շարքում առավել հաճախ նշել են հոգնածությունը (26,1±0,01%), գլխացավը (22,7±0,01%), տեսողության վատացումը (12,8±0,01%): 6,6±0,01% ուսանողներ նշել են սրտի շրջանում ցավ, 4,2±0,01%` ցավ հոդերում, իսկ 4,3±0,01%` սրտխփոց: Հարցման արդյունքները ցույց  տվեցին, որ «գլխացավ» ախտանիշը  առավել  հաճախ  նշել   են աղջիկները (P<0,05) և ուսումնառության ընթացքում նկատվել է գլխացավ գատգատ ունեցող աղջիկ-ուսանողների տեսակարար կշռի ավելացում (I կուրսում`25,5±0,04%, իսկ VI կուրսում` 66,1±0,04%; z=5,9; P<0,001):

 

Սովորող-երիտասարդների 38,7±0,01% նշել են, որ ունեն տարբեր օրգան-համակարգերի քրոնիկ հիվանդություններ և ախտաբանական վիճակներ: Ընդ որում ուսումնառության ընթացքում նկատվել է այդպիսի ուսանողների թվի ավելացում: Համեմատական վերլուծությունը սեռերի միջև ցույց տվեց, որ աղջիկները (43,3±0,02%) ավելի շատ են նշել են քրոնիկ հիվանդությունների առկայությունը, քան տղաները (32,8±0,02%; z=3,6; P<0,001): Ըստ հարցման տվյալների,  աչքի   հիվանդություններ  ունեն   8,7±0,01%,  ալերգիա 8,4±0,01%, իսկ 7,2±0,01% ուսանողներ ունեն մարսողական համակարգի ախտահարումներ: Հարկավոր է նշել, որ մարսողական օրգանների ախտահարում նշել են ավելի շատ բարձր կուրսի ուսանողները, մինչդեռ զարկերակային ճնշման տատանումներ նշել են ավելի շատ ցածր կուրսի ուսանողները:

 

Առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասն է կազմում նաև բժշկական ակտիվությունը: Ներկայումս մեր բնակչության համար բնորոշ է  ցածր  բժշկական  ակտիվություն, որն  առավել ցայտուն  է երիտասարդության շրջանում: Այդ հանգամանքը բացատրվում է  այն կեղծ պատկերացմամբ, թե երիտասարդ տարիքը ապահովագրում է առողջությունը: Բժշկական համալսարանի ուսանողների շրջանում կատարված հարցման արդյունքները վկայում   են, որ ընդամենը տղաների 20,7±0,02% և աղջիկների 27,1±0,02% սովորություն ունեն առողջական վիճակի վատացման պարագայում անմիջապես դիմել բժշկի օգնությանը, մինչդեռ մնացածները դիմում են ծանր դեպքերում կամ հազվադեպ: Պետք է նշել, որ այդպիսի մոտեցում պահպանվում է ողջ ուսումնառության ընթացքում: Բժշկական հաստատություններ չդիմելու պատճառներից 16,0±0,02% տղաներ և  17,2±0,01%

աղջիկներ  գտնում  են,   որ  հիվանդությունը  ինքնուրույն  կանցնի,4,9±0,01% տղաներ և 7,2±0,01% աղջիկներ ուշադրություն

չեն դարձնում իրեն առողջական վիճակին: Միևնույն ժամանակ հարցված ուսանողներից 2,4±0,004% չեն վստահում բժիշկներին, իսկ 2,0±0,004% ուսանողներ հիվանդության զարգացման դեպքում չգիտեն, թե ում դիմել: Չնայած ուսանողներին բնորոշ է ցածր բժշկական ակտիվություն, սակայն նրանց զգալի մասը (91,9±0,01% տղաներ և 95,4±0,01% աղջիկներ) գտնում է, որ պարբերաբար բժշկական քննությունները անհրաժեշտ են:

 

Ըստ հարցման տվյալների ուսանողների մեծ մասը կարիք ունի ատամնաբույժի  (16,4±0,02%  տղաներ և 21,5±0,02%

աղջիկներ), այնուհետև  հոգեբույժի (13,6±0,01% տղաներ և 24,5±0,02% աղջիկներ),  քիչ  են  թերապևտի  (8,1±0,01%  տղաներ  և  7,5±0,01% աղջիկներ) և վիրաբույժի (2,4±0,01%  տղաներ և 1,6±0,005% աղջիկներ) օգնության կարիք ունեցողները:

 

Ինչպես երևում է նկար 2, ուսումնառության ընթացքում նկատվում է  մասնագետների օգնության կարիք չունեցող ուսանողների տեսակարար կշռի իջեցում (I կուրսում` 50,0±0,03%, իսկ VI կուրսում` 38,0±0,03%; z=2,3; P<0,05): Միևնույն ժամանակ նկատվում է  հոգեբույժի  (I  կուրսում`  8,5±0,02%,  իսկ  VI  կուրսում`17,5±0,03%; z=2,5; P<0,05), թերապևտի (I կուրսում` 5,0±0,01%, իսկ

VI կուրսում`  13,5±0,02%;  z=2,8;  P<0,05)  և  գինեկոլոգի  (I կուրսում`2,0±0,01%, իսկ VI կուրսում` 6,5±0,02%; z=1,9; P<0,05) օգնության կարիք ունեցող ուսանողների թիվը:

 

 

նկար 2. Ուսանողների բաշխումը ըստ անհրաժեշտ մասնագետների ընտրության ուսումնառության ընթացքում

 

Մարդու  ինքնազգացողության  սուբյեկտիվ  գնահատակը, որի վրա   ազդում են բազմաթիվ արտաքին և ներքին

գործոնները` առողջական վիճակը, աշխատանքը շրջակա միջավայրը, բարեկեցության և բժշկական սպասարկման մակարդակը, հաջողությունները և այլն, ընդունված է անվանել կյանքի որակ հասկացությամբ [3]:

 

Ուսանողների իրենց կյանքի որակի բավարարվածության վերաբերյալ սուբյեկտիվ գնահատակի վերլուծության արդյունքում հայտնի դարձավ, որ տղաների  46,9±0,02% և աղջիկների 51,5±0,02% գոհ են իրենց կյանքից, իսկ ուսանողների 22,5±0,01%  իրենց կյանքի որակից դժգոհ են: Հարցմանը մասնակցած տղաների 30,7±0,02% և աղջիկների 25,8±0,02% դժվարացել են պատասխանել: Համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ բարձր կուրսերում շատանում է իրենց կյանքի որակից դժգոհ ուսանողների տեսակարար կշիռը:

 

Հետաքրքիր  էր  պարզել  նաև  ապագա  բժիշկների  կարծիքը, արդյո՞ք գոհ են իրենց ընտրած մասնագիտությունից,  թե՞ ոչ:

 

Պարզվեց, որ հարցմանը մասնակցած ուսանողների 87,5±0,01% գոհ են, իսկ տղաների 9,8±0,01% և աղջիկների 10,1±0,01% դժգոհ են, ընդ որում բարձր կուրսի ուսանողների շրջանում իրենց մասնագիտական ընտրությունից դժգոհություն արտահայտողների թիվը շատանում է:

 

Այսպիսով, հարցման արդյունքների հիման  վրա  ստացված տվյալները վկայում են  այն մասին, որ  բժշկական

համալսարանի երիտասարդների ապրելակերպն ունի որոշակի թերություններ, որոնց շտկումը հնարավոր կլինի միայն անձի կողմից առողջ ապրելակերպի սկզբունքների գիտակից ընդունման և կիրառման հետևանքով: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են ուսումնամեթոդական ծրագրերի ներդնումն ու կիրառումը բարձրագույն հաստատությունների ուսումնական գործընթացում:

 

Տվյալ աշխատանքի արդյունքները գիտական հիմք են հանդիսացել ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողների ուսումնական ծրագրեոում նոր  կրթական առարկայի ՙԱնձնական առողջության խնամք՚ ներդրման համար: Սեփական առողջության պահպանմանը վերաբերող այդ  դասընթացներին փորձ  է  արվել  ձևավորեն ուսանողների շրջանում ինչպես ճիշտ մոտեցումներ և

սկզբուքներ առողջ ապրելակերպի վերաբերյալ, այնպես էլ բարձրացնեն նրանց մոտիվացիան առողջությունը պահպանելու և ամրապնդելու վերաբերյալ:

 

Գրականություն

 

  1. Агаджанян   Н.А.,  Миннибаев   Т.Ш.,  Северин   А.Е.,  Ермакова   Н.В., Кузнецова Л.Ю., Силаев А.А. Изучение образа жизни, состояния здоровья и успеваемости   студентов    при    интенсификации   образовательного процесса // Гиг. и сан. - 2005. - №3. - С.48-52.
  2. Активный образ жизни и здоровье студента: [сборник статьей] / Под ред. Г.Ф.Коротько, Н.В.Данилова. - Т.: Медицина, 1985. - 307с.
  3. Андреева   Г.Ф.,  Оганов   Р.Г.  Изучение качества  жизни у больных гипертонической болезнью // Тер. архив. - 2002. - №1.- С.8-16.
  4. Бабанов С.А. Эпидемиология и профилактика табакокурения // Гиг. и сан.-2002. - №3. - С.33-36.
  5. Бабанов С.А., Васюкова Г.Ф. Распространение табакокурения среди медицинских работников // Здравоохр. Росс. Федерации.  - 2006. - №1.  - С.39-41.
  6. Барсукова Н.К., Храмцов П.И., Бесстрашная Н.А. Состояние здоровья и образ   жизни   современных   подростков.  Баранов   А.А.,  Кучма   В.Р., Сухарева Л.М. Здоровье, обучение и воспитание детей: история и современность (1904-1959-2004) – М.: Издательский дом  «Династия,2006.- С.49-57.
  7. Брехман И.И. Валеология – наука о здоровье. – М.: Физкультура и спорт,1990. - 208с.
  8. Доника А.Д., Сливина Л.П. Некоторые характеристики образа жизни студентов-медиков // Профессиональное гигиеническое обучение. Формирование здорового образа жизни детей, подростков и молодежи. Материалы Всероссийской научно-практической конференции с международным участием. - Москва, 2006.- С.99-100.
  9. Зайцев В.П., Крамской С.И. Здоровье студентов технического высшего учебного заведения // Гиг. и сан. - 2003. - №2. - С.46-48.
  10. Здоровье студентов и учебный процесс. Труды Ереванского медицинского института / Под ред. проф. В.Г.Аматуни. - Ереван, 1983. -135с.
  11. Колосовская Л.А. Индивидуализация самостоятельных физических упражнений в укреплении здоровья студентов СМГ // Профессиональное гигиеническое обучение. Формирование здорового образа жизни детей, подростков и молодежи. Материалы Всероссийской научно-практической конференции с международным участием. - Москва, 2006.- С.104.
  12. Красноперева Н.А. Педагогическое обеспечение формирования здорового образа  жизни  студента  //  Теория  и  практика  физической  культуры. -2005.- №6.- С.16-19.
  13. Кудашева  В.А.,  Миннибаев  Т.Ш.  Режим   питания и мотивация его улучшения у студентов // Профессиональное гигиеническое обучение. Формирование здорового образа жизни детей, подростков и молодежи. Материалы Всероссийской научно-практической конференции с международным участием. – Москва, 2006. - С.106.
  14. Лисицын Ю.П. Общественное здоровье и здравоохранение: Учебник для вузов. -Москва, 2002.- 510с.
  15. Максимова    Т.М.   Состояние    здоровья и ценностные ориентации современной молодежи // Здравоохр. Росс. Федерации. - 2002. - №2. - С.40-43.
  16. Мардиян М.А. Социально-гигиеническая характеристика состояния здоровья  подростков  и  обоснование  путей  совершенствования оказываемой им медицинской помощи в новых социально-экономических условиях РА: Дисс... докт. мед. наук. - Ер., 2001. - 258с.
  17. Миннибаев  Т.Ш.,  Кузнецова  Л.М.  Концептуальные  основы  проблемы формирования культуры здоровья у студенческой молодежи // Профессиональное гигиеническое обучение. Формирование здорового образа жизни детей, подростков и молодежи. Материалы Всероссийской научно-практической  конференции  с  международным  участием. – Москва, 2006.- С.114.
  18. Нестеров     Ю.А.,    Акинина     М.В.,    Основа     А.А.     Особенности распространенности табакокурения среди школьников и студентов // Здравоохр. Росс. Федерации. - 2006. - №2. - С.39-40.
  19. Подростковая  медицина:  руководство  для  врачей  /  Под  ред.  проф.Л.И.Левиной. - СПб: Специальная литература, 1999. - 731с.
  20. Протокол и практическое руководство. Национальная интегрированная программа профилактики неинфекционных заболеваний ВОЗ CINDI (пересмотр  1994  года),  Европейское  региональное  бюро,  Копенгаген,1996.- 103с.
  21. Сухарев А.Г. Научные основы концепции укрепления здоровья детей и подростков // Гиг. и сан. - 2000. - №3. - С.43-44.
  22. Фаустов А.С., Либина И.И., Щербатых Ю.В. Формирование здорового образа жизни студентов в процессе обучения // Профессиональное гигиеническое обучение. Формирование здорового образа жизни детей, подростков и молодежи. Материалы Всероссийской научно-практической конференции с международным участием. - Москва, 2006.- С.119.
  23. Шарапова О.В. Медицинская помощь детям в условиях реформирования здравоохранения в Российской Федерации // Здравоохранение. - 2005. -№4. - С.15-24.
  24. Яцемирская   Р.С.,  Беленькая   И.Г.  Социальная   геронтология:  Учеб. пособие для студ. высш. учеб. заведений. – М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 1999. - 224с.
  25. Centers for Disease Control and Prevention. National Center for Health Statistics. Fast stats A to Z, Adolescent health. Accessed December 1,2005, at: http://www.cdc.gov/nchs/fastats/adolescent_health.htm.
  26. Centers for Disease Control and Prevention. Surveillance Summaries, May 21, 2004. - MMWR. - 2004. - Vol.53. - №SS-2.
  27. Currie C., Roberts C., Morgan A., et al. Young  people’s  health  in context.  Health  Behaviour  is  School-aged  Children (HBSC)  study:International report from the 2001/2002 survey. – Copenhagen: WHO Regional Office for Europe, 2004.
  28. General population Survey among adults. Yerevan  2005  National Statistical   Service   of   Armenian,   International   Center   for   Human Development, National Institute of Health, at: http://www.ICHD.org
  29. Halcyn L., Blum R.W., Beuhring T., Pate E., et al. Adolescent Health in the Caribbean: A Regional Portrait // American Journal of Public Health.- 2003. - Vol.93. - №11. - P.1851-1857.
  30. Halcyn L., Blum R.W., Beuhring T., Pate E., et al. Adolescent Health in the Caribbean: A Regional Portrait//American Journal of Public Health. –2003. – Vol.93. - №11. – P.1851-1857.
  31. Mark B .Stephens. Preventive Health  Counseling for  Adolescents // American Family Physician. – 2006. – Vol.74.- №7.- P.1151-1156.
  32. Park MJ, Macdonald TM, Ozer EM, Burg SJ, Millstein SG, Brindis SD, et al. University of California, San Francisco, Department of Pediatrics. Investing in clinical preventive health services for adolescents. Accessed December 1, 2005, at: http://www.policy.ucsf.edu/pudpdfs/Prevention. pdf.
  33. Ruwaard  D.,  Kramers  P.G.N.  (eds.).  Volksgezondheid  Toekomst Verkenning. – Den Haag: SDU, 1993.
  34. Waters E.B., Salmon L.A., Wake M., et al. The Health and Well-being of Adolescents: A School-based Population Study of the Self-report Child Health Questionnaire // J of Adolescent Health. - 2001. - Vol.29. - P.140-149.

 

Հեղինակ. Ա.Գ.Մարգարյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 No.12, 2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հարավային կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիր Ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից

Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին  ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում

Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի  5-րդ փուլի, ՀԿԹՀԾ-  5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Համալսարանական կլինիկաներում առաջնային եվ մասնագիտացված բուժօգնության կազմակերպման նոր մոդելի գիտական հիմնավորումը

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր  կազմում  ունի  բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Բոտուլիզմի դեպքեր Հայաստանում

Մեթոդական ցուցումներ`

Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների  կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Տարեցների եվ ծերերի առողջական վիճակի որոշ ցուցանիշների սոցիալ-հիգիենիկ գնահատականը եվ բժշկասոցիալական օգնության կազմակերպման բարելավման ուղիները

Սկսած  20-րդ  դարի 2-րդ կեսից երկրագնդի  բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է  որպես «բնակչության  ծերացում»,  որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Հայաստանի հանրապետությունում բոտուլիզմի հեատազոտության մասին

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը

Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է  նույնիսկ ունենալ մահվան ելք...

Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը և տեղեկատվական մոնիտորինգային համակարգի մշակումը

Վնասվածքը ֆիզիկական խեղում  է, որը տեղի  է ունենում,երբ   մարդու  մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Բոտուլիզմ ընտանեկան բժշկի ձեռնարկ

Նախաբան

Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային  հիվանդությունները  մնում  են  լայնորեն տարածված...

Ընտանեկան բժշկության կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական

օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե  առաջնային  հարց...

Տեղեկատվություն հանրապետությունում տուլարեմիայի համաճարակային իրավիճակի /2006-2007անցած 5 ամսվա/ և տուլարեմիայի դեմ իրականացված կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ

Տուլարեմիան  հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:

Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

Ծխախոտի շրջանառությունը կարգավորող Հայաասստանի Հանրապետության օրենսդրության համակողմանի վերլուծության հաշվետվություն

Հաշվետվությունը պատրաստեցին.

Հայաստանի  Հանրապետության   առողջապահության  նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ  Առողջապահության ազգային  ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»

Նախաբան

Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Arc Viev GIS Համակարգչային ծրագրի կիրառումը համաճարակաբանական գործառույթներում

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Պնեվմոցիստոզը հայաստանում

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii  միաբջիջը...

Հայաստանի Հանրապետությունում առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի արագ գնահատման և հակազդման արդյունքները.

Հաշվի առնելով առավել խոցելի և  առավել վտանգի ենթարկված դեռահասների ու  երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն  տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ